211652_close_icon
views-count2068 դիտում article-date 16:15 08-10-2023

Եթե դու անկլավները նվիրես Ադրբեջանին, դու արդեն գոյություն չունես, դու պետք է թողնես, հեռանաս. Օսկանյանը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի սխալները շարունակվում են, վերջին օրինակը հենց Գրանադայում ստորագրած հայտարարությունում: News.am-ի փոխանցմամբ այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ նախկինաևտգործնախարար Վարդան Օսկանյանը

«Այդ հայտարարութան էությունը ո՞րն է, այնտեղ Ղարաբաղի հարց ընդհանրապես չկա, Հարցը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը: Եւ հարց ես տալիս, իսկապե՞ս, մենք Ղարաբաղի հարցից հասանք Հայաստանի տարածքային ամբողջականության եւ դա հերոսաբար ներկայացնո՞ւմ եք, որ ինչ-որ գործ եք արել, հաջողություն եք ունեցել, որ աշխարհը ճանաչում  է մեր տարածքային ամբողջականությունը, իսկապե՞ս, լուրջ եք ասո՞ւմ: Թերեւս Փաշինյանի ասած տարածքային ամբողջականությունը մեզ համար անորոշ է, այդ թվերը, որ այնտեղ նշվել է, դա մեր ժողոբրդի համար այսօր ոչինչ չի նշանակում: Առնվազն այս իրավիճակում, հենց այսօր Փաշինյանը պետք է կանգնի ժողովրդի առաջ, նայի ժողովրդի աչքերին եւ իրոք ասի՝ այդ թվերի մեջ ինչ է մտնում, հասկացանք, Ղարաբաղը տվել ես, դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է մտնում, իսկ ասյպես կոչված անկլավները այդ թվի մեջ կա՞, չկա՞: Քո շրջապատի մարդկ ասում են, որ չկամ բայց դու քո ասուլիսին ասեցիր, որ անկլավներն էլ են այդ թվի մեջ մտնում, դա էլ ես տալիս: Իրո՞ք, սա էլ ես տալի՞ս, դա՞ է քո հասկացած տարածքային ամբողջականությունը, որ ՀՀ քաղաքացին Պարսկաստան, Վրաստան գնալուց անցնի Ադրբեջանով, դա՞ է լինելու մեր տարածքաին ամբողջականությունը»,-ասել է Օսկանյանը՝ հարցտալով Փաշինյանին, որ հայտարարի՝ իրականում ինչ է բանակցում:

 Օսկանյանը ասում է, որ եթե Փաշինյանը Արցախը հանձնլուց հետո, անկլավներն էլ հանձնի, ապա պաշտոնին մեկ րոպե  մնալու իրավունք չունի:

«Եթե այդ բոլորը դու նվիրես Ադրբեջանին, դու արդեն գոյություն չունես, դու պետք է թողնես, հեռանաս; Երբ է տարածքային ամբողջականության խնդիր եղել, ժողովուրդ դուք 30 տարի լսել եք այդ մասին, միակ ղեկավարը դա Փաշինյանն է, որ նրա տգիտության,  անմեղսունակության պատճառով է, որ այսօր քննարկվում է»,-ասաց նա:

 Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր