Լեւոն Զուրաբյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է տեսախցիկների հարցը
Այսօր Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, 2017թ. Ազգային ժողովի ընտրական գործընթացի, ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև՝ մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների և Ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքի շուրջ: