211652_close_icon
views-count16741 դիտում article-date 12:13 19-07-2019

Բնակիչներն ասում էին. «Հույս ունեինք, որ գարշահոտությունը կվերանա, մինչդեռ կուտակված աղբի պատճառով շենքը գրոհում են առնետները, շներն ու կատուները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի՝ ժողովրդին հայտնի «Նոտարի շենքի» բնակիչները «վայելում են» գարշահոտություն, իսկ ամենատարեցներն էլ «վայելելուն» զուգահեռ ամենավերջին «քաղցր» խոսքերն են շռայլում Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանի և «Սանիտեկ» ընկերության հասցեին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Երևանի քաղաքապետին, թողնես, կուրծք ծեծելով հայտարարի, թե «Սանիտեկ»ից լավ ենք աշխատելու, որ երևանցիներն իրենց մաշկի վրա են զգալու, թե ինչպիսի փոփոխություն կա աղբահանության ուղղությամբ, հես ա, Կամազները բերելու ենք ու ոչ մի աղբ չի մնալու»։ Եթե այսպես շարունակվի, Կամազները չեն բավականացնի։ Հետաքրքիր է՝ ե՞՞րբ ենք, վերջապես, ազատվելու այս գարշահոտությունից։ Օրերով աղբը չեն տեղափոխում, ինչի պատճառով էլ շենքը գրոհում են առնետները, շներն ու կատուները։ Հույս ունեինք, որ քաղաքապետ Հայկ Մարությանն իր նախընտրական խոստումները՝ կապված աղբահանության հետ, կիրականացներ, բաց ստացվեց այնպես, որ նա դեռ «կինոյի տակ է»»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր