211652_close_icon
views-count739 դիտում article-date 14:33 15-04-2026

Իրանը մտադիր է հատուկ ռեժիմ մշակել Հորմուզի նեղուցի համար

Իրանի իշխանությունները պլանավորում են հատուկ ռեժիմ մշակել Հորմուզի նեղուցի համար, որն ունի աշխարհաքաղաքական նշանակություն:  «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։

«Հորմուզի նեղուցը մեր երկրի հատուկ սեփականությունն է։ Ինչպես ցանկացած սեփականության համար, որը որպես լծակ է օգտագործվում տարբեր երկրների հետ փոխգործակցության համար, նրա համար նույնպես անհրաժեշտ է մշակել հատուկ ռեժիմ», - ասել է Մոհաջերանին։

Նրա խոսքով՝ Իրանը կօգտագործի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի նրա ազգային շահերը Հորմուզի նեղուցի նկատմամբ սուվերենության հարցում պահպանվեն։

Հորմուզի նեղուցին բաժին է ընկնում աշխարհի նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների շուրջ 20%-ը։

Ապրիլի 13-ին ԱՄՆ ռազմածովային ուժեըը սկսել են Հորմուզի նեղուցի երկու կողմում գտնվող իրանական նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող ողջ ծովային երթևեկության շրջափակումը։ Վաշինգտոնը վստահեցնում է, որ Իրանի հետ կապ չունեցող նավերը կարող են ազատ ընթանալ Հորմուզի նեղուցով, եթե նրանք Թեհրանին չեն վճարել անցնելու համար։

Նմանատիպ նյութեր