211652_close_icon
views-count397 դիտում article-date 19:00 12-04-2026

Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը փայլուն ելույթներ է ունեցել աշխարհի գավաթի խաղարկության տարբեր փուլերում՝ նվաճելով երկու ոսկե մեդալ։

Հայ մարմնամարզիկի գրանցած տպավորիչ արդյունքներին անդրադարձել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG)՝ իր պաշտոնական էջերում հրապարակելով Մանուկյանի ելույթի տեսանյութն ու կից կատարելով ուշագրավ գրառում։

«Այնպիսի տպավորություն է, կարծես դիտում ենք Համլետ Մանուկյանի ելույթը 1.5 անգամ արագացված ռեժիմով, այնպես չէ՞։ Երկու ոսկե մեդալ վեց օրում։ Ահա թե ինչ է նա անում»,- ասված է ֆեդերացիայի հրապարակման մեջ։

Նմանատիպ նյութեր