211652_close_icon
views-count1566 դիտում article-date 13:46 05-11-2019

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Հարավային Կորեայում կայանալիք աշխարհի առաջնության մրցումներին կգործուղի 11 մարզիկի

Նոյեմբերի 8-ից 10-ը հարավկորեական Չհոնջու /Cheongju/ քաղաքի "Sukwoo Culture Gym" մարզապալատում կանցակացվի Սամբոյի 2019թ. աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն երկրագնդի ուժեղագույն մարզիկները՝ տիրանալու համար 27 հավաքածու մեդալներին՝ տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի 9-ական քաշային կարգերում: Սամբոյի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է նաև 216000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի մասին, որը կբաշխվի ըստ վաստակած մեդալների. ոսկե՝ 3000, արծաթե՝ 2000, բրոնզե՝ 1500 ԱՄՆ դոլար: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տարվա կարևորագույն մրցումներին գործուղում է 11 մարզիկի, որոնց ներկայացնում ենք ստորև, ըստ մրցելույթների հերթականության և քաշային կարգերի: Նոյեմբերի 8-ին մրցագորգ կմտնեն մարզական սամբոյի տղամարդկանց 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը, 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը և 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը: Նույն օրը մեդալի համար կպայքարի նաև մարտական սամբոն ներկայացնող 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը: Նոյեմբերի 9-ին մրցագորգում կտեսնենք մեր միակ կին ներկայացուցչին՝ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանին և մարզական սամբոյից Գրիգոր Մխիթարյանին /57 կգ/, Արսեն Ղազարյանին /74 կգ/, Էդիկ Պետրոսյանին /100 կգ/: Նոյեմբերի 10-ի մրցելույթներում ՀՀ պատիվը կպահեն մարզական սամբոյից՝ Մաքսիմ Մանուկյանը /62 կգ/, Դավիթ Գրիգորյանը /82 կգ/ և մարտական սամբոյից Ջոն Բալայանը /52 կգ/: Հարավային Կորեա են մեկնում նաև հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանն ու Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: [b]Հայաստանի սամբոյի ֆեդերացիա[/b]

Նմանատիպ նյութեր