Չարենցավանի քաղաքապետի «քթի տակ»՝ 8-րդ թաղամասում, գարշահոտ ու հակասանիտարական վիճակ է. կեղտաջրերը լցվում են շենքերի նկուղներ ու ավտոտնակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է՝ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի բազմաբնակարանային մի քանի շենքերի սեփական տների, առևտրի կրպակների, ավտոտնակների սեփականատերերը հայտնվել են անելանելի վիճակում։ Պատճառը 3 տարուց ավելի այդ թաղամասում տիրող գարշահոտ ու հակասանիտարական վիճակն է։
Այսօր՝ հունվարի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն իրենց վրդովմունքն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերության ու Չարենցավանի քաղաքապետարանի հասցեներին՝ ասելով, որ ոչինչ չեն ձեռնարկում արդեն 12 օրից ավելի այս թաղամասում տիրող գարշանքը վերացնելու ուղղությամբ։
«Ով է տեսել՝ 3 տարի միայն դատարկ խոստումներ տան։ Քաղաքապետարանը 3 տարի առաջ սարեր էր խոստանում, դե «Վեոլիա ջրի» մասին էլ խոսք չկա։ Եթե սկզբից սրտացավ պատասխանում էին մեր հեռախոսազանգերին, հիմա արդեն նույն բանն ենք լսում՝ «տեղյակ ենք խնդրի մասին, գրանցել ենք ձեր կանչը խումբը կմոտենա»։ Ու էս 12 օրից ավելի է՝ խումբը մոտենում է։
Քաղաքապետարան էլ չենք էլ ուզում զանգել, որովհետև քաղաքապետը սկի քաղաքը մերկասառույցից չի մաքրում, կարո՞ղ է իր թանկ ժամանակը վատնել ու մեր հարցով զբաղվել։ Քաղաքապետ ենք ընտրել բայց հայտնվել ենք անտերության ճիրաններում։ Ասում են՝ գնում ենք Եվրոպա։ Էդ տեսակ քաղաքապետին Եվրոպայում 1 րոպե էլ չէին թողնի պաշտոնի։
Հիմա հենց էստեղից միանգամից խնդրանքով դիմում ենք Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, որպեսզի ինքը միջամտի ու նախ քաղաքապետին պարտավորեցնի, որ զբաղվի մեր խնդիրներով»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հակասանիտարական ու գարշահոտ վիճակը զգացվում է մի քանի հարյուր մետրից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։