211652_close_icon
views-count730 դիտում article-date 11:15 19-12-2024

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Մասիսի քաղաքապետարանի «քթի տակ». կեղտաջրերը լցվել են շենքի նկուղներն ու բակը. պատկան մարմիններն էլ թմբիրի մեջ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամանորին ընդառաջ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 27 շենքի բակում արտակարգ վիճակ է։ Կոյաջրերը ողողել են ոչ միայն ամբողջ բակը, այլ նաև 6 մուտքանի շենքի բոլոր նկուղները։

Հակասանիտարական վիճակն ու գարշահոտությունը ամենուր է։ Բնակիչները նաև անցուդարձ անել չեն կարողանում։

Շենքը Մասիսի քաղաքապետարանից ընդամենը 200 մետր հեռավորության վրա է, բայց վիճակը շտկել, կարծես թե, որևէ մեկը չի շտապում։ Բնակինչները «Վեոլիա Ջուր» ընկերություն և Մասիսի քաղաքապետարան են դիմել։

Զայրացած են, շնչել չեն կարողանում, պատուհան բացել՝ ևս։ Հավաքվածները վստահ են՝ պատճառը փտած խողովակներն են։ Դրանք օր առաջ պետք է փոխել։ Հուսով են, որ կադրերը տեսնելուց հետո իրենց հարցը անարձագանք չի մնա, հատկապես, որ շուտով Ամանոր է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր