Երևանի քաղաքապետի միջամտությունից հետո գիշերով Շենգավիթի թաղապետի ու «Վեոլիա ջրի» մի քանի ժամ շարունակ աշխատանքի արդյունքում «Հադրութի ստեղծագործական կենտրոնում» գարշահոտ վիճակը վերացավ. կեղտով լցված բոլոր դիտահորերը մաքրվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Դեկտեմբերի 27-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Հադրութի ստեղծագործական կենտրոնում» տիրող անհարմարությունների մասին, երբ կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջրերը լցվում էին կենտրոնի ողջ սենյակներով, ինչի համար էլ մոտ 180 սաներ, ովքեր անվճար բարեգործական հիմունքներով իրենց ստեղծագործական կյանքն են արարում, չէին կարողանում հաճախել, քանի որ փողոցով անցնող դիտահորերը ամբողջությամբ լցված էին կեղտաջրով ու այդ կեղտաջրերի մի մասն էլ «իրենով էր արել» «Հադրութի ստեղծագործական կենտրոնը»։
Նշել էինք նաև, որ կենտրոն հաճախող թե՛ երախաները, թե՛ նրանց ծնողները կենտրոնի աշխատակիցների հետ օրեր շարունակ զանգահարել էին «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի արդյունք։ Ամեն անգամ ստանում էին նույն պատասխանը, թե «խնդրին տեղյակ ենք, հայտը գրանցված է, մասնագետները կմոտենան», իսկ մասնագետները կարծես թե Նոյի ագռավը լինեին, չկային ու չկային , իսկ գարշահոտը շարունակում էր տարածվել։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով գիշերը ժամը 03:00-ի սահմաններում նշված վայր են ժամանում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանն ու Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ ծառայության պետ Սերգո Սարգսյանը։
Տեղում ծանոթանալով խնդրին արդեն ժամեր անց Շենգավիթի թաղապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետները մի քանի ժամ շարունակ աշխատանքներ են իրականացնում, հատուկ միջոցներով բացում են խցանված դիտահորերը, իսկ արդեն թաղապետարանի աշխատակիցները պայմանավորվում են «Հադրութ ստեղծագործական կենտրոնի» աշխատակիցների հետ ու գալիս են համաձայնության, որ օրերի ընթացքում խնդիրը կլուծվի։
Նշված կենտրոնի աշխատակիցները՝ տնօրենի գլխավորությամբ, շնորհակալություն են հայտնում Երևանի քաղաքապետին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, կոմունալ ծառայության պետին ու «Վեոլիա ջրին», ովքեր շաբաթ օրով աշխատանքները «գլուխ բերեցին»։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, արդեն մի քանի օր արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Արտաշիսյան 46 հասցեում գործող «Հադրութի ստեղծագործական կենտրոնում»։
Նշված կենտրոնում կոյուղատարի վնասման պատճառով տիրում էր գարշահոտ վիճակ, ու կենտրոնի գրեթե բոլոր սենյակները ողողված էին կեղտաջրով։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում կենտրոնի թե՛ աշխատակիցները, թե՛ այնտեղ հաճախող 180-ից ավելի երեխաների ծնողներ խնդրանքով դիմել էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի վերջինը միջամտի, որ կամ Վեոլիա ջուրը, կամ համատիրությունը օգնության ձեռք մեկնեն իրենց, քանի որ արդեն չգիտեն, թե որ կառույցին դիմեն։ 10-ից ավել անգամներ դիմել են Վեոլիա ջուր, որտեղից միայն ստանում են նույն պատասխանը՝ տեղյակ ենք, հայտը գրանցված է մասնագետները կմոտենան, ու մինչ այժմ մոտենում են։ Իսկ ամբողջ տարածքում լցված կեղտաջրերը աշխատակիցներն ու ծնողները մի կերպ դույլերով հեռացնում են։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդտեղ սովորող երեխաները բոլորը թե Արցախից են, թե Երևանից ու Հայաստանի տարբեր մարզերից ու սովորում են անվճար հիմունքներով, սակայն քանի օր է խնդիրը չի լուծվում, ինչի համար էլ կենտրոնի աշխատանքներն ամբողջությամբ կարելի է ասել պարալիզացված են։
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ կենտրոնում կան երեխաների կողմից ստեղծված հարյուրավոր ստեղծագործություններ, այդ թվում նկարներ, քանդակներ և այլն ու եթե կարճ ժամանակում թերությունը չվերացվի, այդ ամենը կփչանա։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։