211652_close_icon
views-count1411 դիտում article-date 20:23 02-04-2026

Մոսկովյան հանդիպման բաց ուղերձները. Ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ

ԼՀԿ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում խոսվում է Փաշինյան -Պուտին մոսկովյան հանդիպման մասին։ Նշվում է, որ #ռուսական կողմն այս անգամ բաց և հրապարակային տեքստերով է ներկայացրել իր դիրքորոշումը, որպեսզի Հայաստանի քաղաքացիներն ու բիզնեսը ուղղակիորեն տեսնեն իշխանության որոշումների հնարավոր հետևանքները։

Գլխավոր վտանգը էներգետիկն է. եթե ներկայիս քաղաքականությունը շարունակվի, սահմանին գազի գինը կարող է 177 դոլարից հասնել 600-ի, ինչը կհանգեցնի տեղական բոլոր արտադրությունների թանկացմանն ու անմրցունակությանը։ Զգուշացվում է նաև, որ նոր ատոմակայան չունենալու դեպքում 2031-ից հետո Հայաստանը կունենա էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ և ստիպված կլինի այն գնել հարևաններից, օրինակ՝ Թուրքիայից։ Բացի այդ, քննարկվում է երկաթգծի կոնցեսիոն կառավարման շուրջ ստեղծված անորոշությունը, Ղազախստանի հնարավոր ներգրավումը և այն փաստը, որ միայն վերջին մեկ տարվա քաղաքական լարվածության պատճառով Հայաստանն արդեն կորցրել է մոտ 6 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն։ Եզրակացությունն այն է, որ ԵԱՏՄ-ի և Արևմուտքի միջև «երկու աթոռի վրա նստելու» փորձերը կարող են հանգեցնել տնտեսական լուրջ ճգնաժամի, և քաղաքացիները պետք է ընտրեն՝ պատրա՞ստ են վճարել այդ թանկ գինը, թե՞ ոչ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր