2008 դիտում
20:18 20-10-2022
Հայաստանը կանգնած է երկու իրական վտանգի առաջ. Սուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հայաստանը կանգնած է երկու իրական վտանգի առաջ
Այս թեմայով գրելու մեծ ցանկություն չունեի, բայց ինչ-որ կերպ պետք է մանիպուլյացիաների, շահարկումների դեմն առնել: Լռելը՝ կնշանակի փախչել պատասխանատվությունից:
Այս պահին Հայաստանը կանգնած է երկու իրական վտանգի առաջ՝ արտաքին ագրեսիա ու քաղաքացիական բախումների վտանգ:
• Արտաքին ագրեսիա
Սրա դեմն առնելու միակ իրական հնարավորությունը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է: Անպատեհ է հույս դնել, որ այսօրվա ստատուս-քվոն երկար ժամանակ երաշխավորվելու է արտաքին խաղացողների կողմից. Ռուսաստանը դրա կարողությունը չունի, Արևմուտքը, հանուն մեր շահերի, չի գժտվելու իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի ու էներգետիկ գործընկեր Ադրբեջանի հետ:
Միֆ է ենթադրելը, որ ժամանակը կարող է մեր օգտին աշխատել առավել ևս՝ հուսալ, որ հրաշքով Ադրբեջանի հետ կնքվելիք պայմանագիրը կարող է մեզ համար բարենպաստ լինել: Պարտված երկրներին նման շռայլություն տրված չէ՝ նրանք ստիպված են ընտրություն կատարել վատի ու վատթարագույնի միջև:
Ավելին, ժամանակի ձգձգումը կարող է միայն բարդացնել մեր վիճակը, որովհետև ուկրաինական պատերազմով պայմանավորված գլոբալ հակադրությունը մեզ կարող է դնել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների օրակարգերի լուսանցքում
Ի՞նչ եմ հասկանում հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորում ասելով:
Դա առաջին հերթին շանս է՝ Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը փրկելու, զարգացման հեռանկար ունենալու, ադրբեջանական անեքսիան կանխելու, ՀՀ տարածքների օկուպացիան վերացնելու համար: Խաղաղությունը Հայաստանի զարգացման միակ շանսն է, Հայաստանի անվտանգության միակ իրական հնարավորությունը, հիմնական երաշխիքը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելն է:
Ի՞նչ է լինելու Արցախի հետ
Ես առաջիններից մեկն եմ քաղաքական դաշտում, որ 44-օրյա պատերազմից հետո հրապարակավ ասել եմ, որ ԼՂ անկախության օրակարգը մնացել է պատերազմի փլատակների տակ ու պաշտոնական Երևանն ամեն ինչ պետք է անի՝ Ստեփանակերտ- Բաքու դիալոգը խրախուսելու համար: Բայց իմ պնդումն ամենևին չի նշանակում, որ պաշտոնական Երևանը պետք է «ձեռքերը լվանա» ԼՂ-ից՝ այնտեղ ապրող տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով արտագաղթի կամ ցեղասպանվելու երկընտրանքի առաջ:
Անգամ Ադրբեջանի կազմում ԼՂ-ն պետք է ունենա սուբեկտություն ու անվտանգության երաշխիքներ: Այս համատեքստով Ստեփանակերտ- Բաքու դիալոգի երաշխիքներ պետք է ստեղծի կամ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանագիրը, կամ էլ՝ դրան զուգահեռ ստորագրվելիք որևէ փաստաթուղթ:
Միանգամից ասեմ, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը տալիս է ԼՂ սուբեկտության ու անվտանգության որոշակի երաշխիքներ՝ ի տարբերություն ԵՄ միջնորդության, որտեղ «էթնիկ հայերի» հարցերը թողնված են Բաքվի բարեհաճությանը, թերևս, որպես գին, ռուսական զորքերի դուրսբերման:
Արցախի անկախության օրակարգն իրական չէ, այն հետապնդելու պահանջը նման է արկածախնդրության, մյուս կողմից՝ եթե Հայաստանի իշխանությունը կամ նրան աջակից արևմտամետ շրջանակները պատրաստ են մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության համար վճարել Արցախի ժողովրդի տեղահանությամբ կամ ցեղասպանությամբ, ես պատրաստ չեմ նման ազգակործան արկածախնդրության:
Ինչպե՞ս լուծել միջանցքի կամ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը:
2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում սրա մասին գրված է 9-րդ կետում. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային երթեւեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները»:
Այս կետը Հայաստանի քաղաքական դաշտում հնարավորինս մանիպուլացվում է: Խորհրդարանական ընդդիմությունը սա համարում է «Սյունիք հանձնել»՝ չնայած տեքստում արտատարածքային բաղադրիչի մասին խոսք անգամ չկա: Անկեղծ չեն նաև իշխանությունները, որոնք «Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ» հաղորդակցությունը դիտարկում են կոմունիկացիաների ապաշրջափակման գլոբալ համատեքստում: Դա այդպես չէ, հակառակ պարագայում՝ սրա մասին հատուկ նշում ու առանձին ռեժիմ չէր նշվի:
Գործ ունենք, ըստ էության, ֆունկցիոնալ միջանցքի հետ, որը չի խախտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց որոշակիորեն սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը այս ճանապարհի ֆունկցիոնալության իմաստով:
Հայաստանը կարո՞ղ է ընդդիմանալ եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարմանը: Տեսականորեն՝ այո, գործնականում դա կդիտարկվի որպես casus belli՝ դրանից բխող հետևանքներով:
Հետևաբար, Նոյեմբերի 9-ի հայտարարության ձևակերպմանը հավատարիմ մնալը բխում է մեր շահերից:
Քանի որ առիթը ներկայացել է, մի հարցի մասին էլ՝ շատ կարճ:
Բացի այն, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հետպատերազմյան միակ փաստաթուղթն է, որը ճանաչում է ԼՂ որոշակի սուբեկտությունը, այն նաև այսօրվա ստատուս-քվոյի միակ երաշխիքն: է: Այս օրերին արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության ու տարածաշրջանում Արևմուտքի դերակատարության մեծացման մասին խոսող ուժերն իրենց նեղություն չեն տալիս ոչ միայն ԼՂ ճակատագրի մասին խոսելու, այլ անտեսում են այս փաստը նույնպես:
Արևմտյան պետությունները չեն կարող երաշխավորել Նոյեմբերի 9-ի ստատուս-քվոյի հիմքով պայմանագրի ստորագրում: Նրանք պետք է ստեղծեն նոր ստատուս-քվո՝ դրան նախորդող պատերազմով ու զինադադարի նոր փաստաթղթով: Ես գիտեմ, որ ռուս- թուրքական մերձեցումը կայանում է մեր շահերի հաշվին ու մտածում են ռիսկերը կառավարելու մասին, բայց արդյո՞ք մեր արևմտասերները կարող են երաշխիք տալ, որ վերը նկարագրված սցենարով հաստատվելիք նոր ստատուս-քվոն ավելի բարենպաստ է լինելու մեզ համար:
Ասածս, բնավ չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունները չպետք է ձգտեն արտաքին քաղաքական հնարավորությունների մեծացմանը, այդ թվում՝ արևմտյան երկրների հետ արդյունավետ ու բարեկամական հարաբերություններ զարգացնելու միջոցով:
Արդյո՞ք պայմանագիրն օրակարգ է բերելու անկլավների հարցը:
Ըստ ամենայնի՝ այո, եթե հիմք ենք ընդունում 1991-ի ստատուս-քվոն: Բայց վստահ եմ, որ արդյունավետ դիվանագիտության շնորհիվ հնարավոր է այս հարցում պահպանել ստատուս-քվոն, մանավանդ, որ կողմերի վերահսկողությունից դուրս են մնացել գրեթե համարժեք տարածքներ՝ 40 քառակուսի կիլոմետրին մոտ:
• Քաղաքացիական բախումների վտանգ
Մի քանի անգամ հրապարակավ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագիր չի ստորագրի, որովհետև վախենում է իշխանության կորստյան վտանգից: Դա միանգամայն իրական սցենար է:
Փաշինյանը պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի, խաղում է ժամանակ ձգձգելու վրա ու դրա համար մերժեց Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ազգային կոնսոլիդացիայի առաջարկությունը:
Ռոբերտ Քոչարյանն ամեն գնով ձգտում է իշխանության ու այդ նպատակով շահարկելու է թե՜ պայմանագիրը(եթե այն ստորագրվի) և թե՜ չի խորշելու իր ծրագրերը կյանքի կոչել՝ Ալեքսանդրապոլ-2-ի գնով:
Հիմա, իմ պես մտածող մարդկանց խնդիրն է՝ ձևավորել այնպիսի քաղաքական ու հանրային համատեքստ, որ՝ ա) Փաշինյանը գնա պայմանագրի ստորագրմանը(վերևում նկարագրված սկզբունքներով, բ) պայմանագրի ստորագրումից հետո, իշխանության գրեթե անխուսափելի ճգնաժամը չհանգեցնի քաղաքացիական բախումների կամ հին համակարգի ռեստավրացիային:
Հաջորդիվ կխոսենք քաղաքական լուծումների մասին»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
868 դիտում
10:00 02-08-2023
Լեռնային Ղարաբաղ ընդհանրապես սնունդ չի մատակարարվում, սովի իրական վտանգի առաջ ենք կանգնած. Փաշինյան
1701 դիտում
20:38 20-05-2021
Այսօր կանգնած ենք իրական բնաջնջման վտանգի առջև․ Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
703 դիտում
13:27 12-07-2023
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Այս բաժնից
841 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
877 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները
1243 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման