211652_close_icon
views-count1516 դիտում article-date 11:58 28-03-2026

Զորակազմի ավելացումը խոսում է այն մասին, որ պատերազմը չի ընթանում այն հnւնով, որը ծրագրել էին ԱՄՆ-ը և Իսրայելը․ Վարդան Ոսկանյան

Զորմակազմի ավելացումը խոսում է այն մասին, որ պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ը և Իսրայելը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Չնայած երեկ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռուբիոն պնդում էր, որ իր երկիրը չի պատրաստվում Իրանի դեմ ցամաքային գործողության, ամերիկյան լրացուցիչ զինվորական մարդուժի տեղափոխումը Մերձավոր Արևելք փաստ է։

Զորմակազմի նման ավելացումն ինքնին խոսում է այն մասին, որ պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ը և Իսրայելը։

Իրանական կողմում առայժմ փորձագիտական մակարդակով քննարկվում են ցամաքային ներխուժման դեպքում անզուգաչափ պատասխանների հնարավորությունները, որոնցից մեկը ենթադրում է Իրանի հարավ-արևմուտքից Իրաքի իրանամետ ուժերի օժանդակությամբ Քուվեյթի ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ ցամաքային միջանցքի բացումը և դրանց գրավումը։

Իրանական հնարավոր ցամաքային հարձակման երկրորդ ուղղություն է դիտարկվում Իրաքի քրդական ինքնավարության տարածքում հակաիրանական ուժերի ռազմական ճամբարների գրավումը»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր