Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ Վարդան Ոսկանյան
Իրանի դեմ այս պшտերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ Վարդան ՈսկանյանՔաղաքականություն
Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ի նախագահի՝ Հորմուզի նեղուցի շրջափակումը սկսվել է, և ամերիկյան 15 ռազմանավ անցել են հերթապահության։ Այս մասին գրել իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր, և, որպես կանոն, այս հարցում Իրանը գրեթե միշտ ավելի հաջողակ է եղել՝ օգտագործելով ասիմետրիկ պատերազմի իր գործիքակազմը։
Իրանցի զինվորական շրջանակներից առայժմ հնչել է երկու ուղերձ. մեկը, որ ԱՄՆ-ի ռազմանավերին հարված կհասցվի, եթե դրանք փորձեն անցնել նեղուցով, և երկրորդը, որ եթե իրանական նավահանգիստների անվտանգությունն ու աշխատանքը խաթարվի, ապա Պարսից և Օմանի ծոցերի բոլոր նավահանգիստները չեն կարող ապահով համարվել։
Ուշագրավ է, որ ըստ «BBC»-ի տարիներ առաջ ԱՄՆ-ի նավատորմը զորավարժության միջոցով խաղարկել է Իրանի ծովային շրջափակման սցենարը, ինչի արդյունքում պարզվել է, որ դա խիստ ռիսկային է և անարդյունավետ»։