211652_close_icon
views-count1528 դիտում article-date 12:38 27-03-2026

Սամվել Կարապետյանը փոխելու է. նա անցած ճանապարհ ու կապեր ունի. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 26-27- ին աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում։

Այցելության ընթացքում Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ծրագրերն ու ուժեղ Հայաստան կառուցելու տեսլականը։

Համակիրների հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկմանը Կարապետյանը պատասխանել է  նրանց հետաքրքրող հարցերին։

«Մեր հարևան երկրի՝ Ադրբեջանի առաջնորդը մեծ կապեր ունի թե Ռուսաստանում, թե Ամերիկայում, թե Եվրոպայում, թե Թուրքիայում: Մեր առաջնորդը ի՞նչ կապեր ունի, որ գնում է մի տեղ, ո՞նց կարող է պայմանավորվի այդ գելերի մեջ: Պետք է մարդը անցած ճանապարհ ու կապեր ունենա, ճանաչի աշխարհի ամեն երկրում ոնց է դրվածքը»,- Սիսիանում համակիրների հետ զրույցում նշեց Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ Սամվել Կարապետյանը մեծ կապեր ունի ու պատրաստ է իր հանգիստ կյանքը թողնել ու փոխել ամեն ինչ։

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր