211652_close_icon

Մեր թիմի ու քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյան

views-count1606 դիտում article-date 18:44 27-07-2025
Մեր թիմի ու քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը, նրա աշխատանքային  հովանու ներքո կգնանք առաջ. այս մասին ասել է կալանավորված ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի եղբորոդի Նարեկ Կարապետյանը` մեկնաբանելով միլիարդատիրոջ՝ քաղաքականություն մուտք գործելու, որպես նոր ուժ դիրքավորվելու մտադրությունը:

«Մեր թիմի ու քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը, այսինքն՝ նրա աշխատանքային հովանու ներքո կգնանք առաջ: Բոլոր  թե՛  տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ արտաքին քաղաքականութայն հարցերով  հետևելու են նրա նախանշած ուղուն, իսկ քաղաքական ուժը կձևավորվի պրոֆեսիանաթիզմի հենքի վրա»,- ասել է Նարեկ Կարապետյանը:

Միևնույն ժամանակ նա հարկ է համարել ընդգծել, որ Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը միանգամայն տարբերվում է ՀՀ նախկին ղեկավարների անցած ճանապարհներից,ք անի որ այն տնտեսական ճանապարհ է:

Նմանատիպ նյութեր