211652_close_icon
views-count511 դիտում article-date 18:53 26-03-2026

Մեկնարկել է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

«Հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 18։00-ին։

Տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում։ Դրանք ձեռք բերելու համար անհրաժեշտ է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում։ Նույնականացման գործընթացը կատարվում է ամեն օր՝ ժամը 10։00-20։00-ն ընկած ժամանակահատվածում և տևում է մինչև 30 րոպե։ Գնումից հետո տոմսերը հասանելի կլինեն օգտատիրոջ անձնական հաշվին, սակայն QR կոդերը կակտիվացվեն միայն հանդիպման օրը։

Մեր աջակցությունն ազգային հավաքականի ուժն է: Եկեք միասին ոգևորենք տղաներին տարվա առաջին տնային խաղում. նրանք խաղում են հենց մեզ համար»,- նշված է ՀՖՖ հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր