211652_close_icon
views-count358 դիտում article-date 19:10 23-03-2026

Կարեն Խաչանովը՝ պարտության մասին. Տխրել եմ, որ չկարողացա ոչինչ փոխել եւ ավելի լավ խաղալ

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկնաբանել է «Մասթերս» շարքի Miami Open մրցաշարում կրած սենսացիոն պարտությունը:

Հայ թենիսիստը երրորդ շրջանում մրցեց աշխարհի 151-րդ ռակետ, իսպանացի Մարտին Լանդալուս-Լակամբրայի հետ, որն առավելության հասավ 6:3, 7:6 (7:2) հաշվով։

«Լինում են խաղեր, երբ ի սկզբանե ոչինչ չի ստացվում։ Փորձում էի գտնել իմ խաղը, բայց չէի կարողանում գտնել իմ տակտիկան: Մրցակիցս շատ լավ էր գործում։ Տխրել եմ, որ չկարողացա ոչինչ փոխել եւ ավելի լավ խաղալ», - ասել է Խաչանովը «Больше!» յութուբյան ալիքին տված հարցազրույցում։

Miami Open-ի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։

Նմանատիպ նյութեր