Հայաստանի նախագահը Թբիլիսիի Մայր տաճարի բակում հանդիպել է Միխեիլ Կավելաշվիլիին
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պատվիրակության հետ ժամանել է Սուրբ Երրորդություն մայր տաճար՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի հոգեհանգստի արարողությանը։ Տաճարի մուտքի մոտ նրան դիմավորել է Միխեիլ Կավելաշվիլին. հայտնում է «Интерпрессньюс»-ը:
Տաճար է ժամանել նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։ Նրան դիմավորել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Տաճար է ժամանել նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։ Նրան դիմավորել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։