Ալիևը շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Միխայիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Փոխանցում է News.am-ը։
Ինչպես ասվում է Ալիևի շնորհավորական նամակում, «երկրների միջև ամուր հիմքերի վրա կառուցված և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված երկկողմ հարաբերություններն այսօր զարգանում են համակողմանիորեն և հաջողությամբ»։
«...Կարծում եմ, որ մենք չենք խնայի համատեղ ջանքերը մեր միջպետական հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու համար՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների, ապահովելու մեր տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, նրա տնտեսական ներուժի իրացումը։
Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ ձեր հետագա պատասխանատու աշխատանքում»,- ասված է Ալիևի շնորհավորական նամակում։