211652_close_icon
views-count313 դիտում article-date 19:26 21-03-2026

Իմ ղեկավարման տարիներին չի եղել պայմանավորվածություն Ռուսաստանի հետ, որ չի կատարվել. Ռոբերտ Քոչարյան

Իմ ղեկավարման տարիներին չի եղել պայմանավորվածություն Ռուսաստանի հետ, որ չի կատարվել։ Այս մասին այսօր Աշտարակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Նոյեմբերի 9-ի զինադադարը աշխատող մոդել էր, եթե Հայաստանը երկու տարի անց Պրահայում կոպիտ ասած չթռներ այդ մոդելից․ Հայաստանը ուղղակի թռել է այդ մոդելից և ամբողջ այդ կոնստրուկցիան, որը այդ զինադադարը, այդ խաղաղությունը պահում էր, փլուզվել է։

Եվ թռնել այդ մոդելից և մեղադրել ռուսական կողմին, թե ռուսական կողմը ինչի Ղարաբաղը չի պահել, նշանակում է մեկ բան՝ մարդիկ չունեն ամոթի զգացողություն, սա մեկ կողմ դրած, ավելին, դու ստեղծում ես շատ վտանգավոր իրավիճակ. փոքր երկիր լինելով՝ դու ցույց ես տալիս, որ վստահելի գործընկեր չես ընդհանրապես»,– ասել է նախագահ Քոչարյանը։

Նմանատիպ նյութեր