211652_close_icon
views-count331 դիտում article-date 22:55 19-03-2026

Թեհրանը պնդում է, որ F-35-ը խոցվել է իրանական նոր ՀՕՊ համակարգերի կողմից

Ամերիկյան F-35 կործանիչը խոցվել է իրանցի մասնագետների կողմից մշակված նոր հակաօդային պաշտպանության համակարգով, որը ստեղծվել է 2025 թվականի հունիսի «12-օրյա պատերազմից» հետո։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը:

««12-օրյա պատերազմից» հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիատիեզերական ուժերի երիտասարդ մասնագետներին «հաջողվել է ստեղծել նոր հակաօդային պաշտպանության համակարգեր և ինտեգրել դրանք երկրի ընդհանուր ինտեգրված հակաօդային պաշտպանության համակարգում», -ասվում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։ Հենց այդ համակարգերն են, ինչպես պնդում է հայտարարության մեջ, «հարվածել հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռին»։

Ինչպես նախկինում հայտնել էր ԻՀՊԿ-ն, իրանական հակաօդային պաշտպանությունը երկրի կենտրոնական շրջանի վրայով խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 ինքնաթիռը՝ լուրջ վնաս հասցնելով կործանիչին։

Նմանատիպ նյութեր