211652_close_icon
views-count970 դիտում article-date 22:16 17-03-2026

Գվարդիոլան ամռանը կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»

Ամենայն հավանականությամբ, առաջիկա ամռանը «Մանչեսթեր Սիթիին» մասշտաբային փոփոխություններ են սպասվում։ Ինչպես հաղորդում է El Nacional-ը, խիստ անհավանական է, որ Պեպ Գվարդիոլան կշարունակի զբաղեցնել անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։

Ըստ աղբյուրի՝ անվանի մասնագետը վերջնական որոշում է կայացրել հեռանալու վերաբերյալ։ Գվարդիոլան կարծում է, որ իր ժամանակն ակումբում մոտեցել է տրամաբանական ավարտին, իսկ ներկայիս նախագիծն արդեն սպառել է իրեն։ Սպասվում է, որ հեռանալուց հետո նա կամ դադար կվերցնի, կամ կգլխավորի որևէ ազգային հավաքական։

Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» մարզչական ղեկին Գվարդիոլային կարող է փոխարինել Էնցո Մարեսկան, որը նախկինում ընդգրկված է եղել թիմի մարզչական շտաբում։

Իսպանական պարբերականի նյութում ասվում է նաև, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի շարքերը պետք է լքեն երկու առանցքային կիսապաշտպաններ՝ Ռոդրին և Բերնարդու Սիլվան։

Հիշեցնենք, որ Գվարդիոլան գլխավորում է մանչեսթերյան ակումբը 2016 թվականից և այդ ընթացքում թիմի հետ նվաճել է հնարավոր բոլոր ակումբային տիտղոսները։

 

Նմանատիպ նյութեր