211652_close_icon
views-count2380 դիտում article-date 18:33 27-12-2015

Գվարդիոլան մտադիր է Նեյմարին ամռանը «Մանչեսթեր Սիթի» տանել

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որը մրցաշրջանի ավարտից հետո կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթին», մտադիր է անգլիական ակումբի համար ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին, հայտնում է El Mundo Deportivo-ն: Նշվում է, որ «քաղաքաբնակները» պատրաստ են Նեյմարի համար վճարել 190 միլիոն եվրո գումարը, որը բրազիլացու պայմանագրում նշված է որպես հրաժարագին: Նշենք, որ 2014թ. ամռանը Նեյմարին ցանկանում էր ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»: Իսպանիայի առաջնության 13 խաղում Նեյմարը խփել է 14 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր