Շակիրին ամռանը կհեռանա «Բավարիա»-ից
«Բավարիա»-ի կիսապաշտպան Շերդան Շակիրին գրավել է անգլիական գրանդերի ուշադրությունը: Ինչպես հայտնում է Mirror-ը, Շվեյցարիայի հավաքականի 22-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրաջնի ավարտից հետո ամենայն հավանականությամբ կհեռանա «Բավարիա»-ից: Շակիրին չի թաքցնում այլ ակումբ տեղափոխվելու ցանկությունը, քանի որ գերմանական թիմում նա զրկված է մշտական խաղային պրակտիկայից:
« Շերդանը ընդամենը 22 տարեկան է, և այդ տարիքուըմ նրան անհրաժեշտ է մշտական ծաղային պրակտիկա: Ցավոք սրտի, Մյունխենում նա զրկված է նման հնարավորությունից: Այժմ մենք սպասում ենք մրցաշրջանի ավարտին: Ամռանը «Բավարիա»-ն առաջարկներ կստանա այնպիսի ակումբներից, ինչպիսիք են` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Լիվերպուլ»-ը և «Ինտեր»-ը»,-նշել է ֆուտբոլիստի եղբայր Էրդինը: