211652_close_icon
views-count748 դիտում article-date 15:33 17-03-2026

Պատահականության արդյունք չէ, դիտավորյալ արարք է. ՆԳ նախարարը՝ 1-ամյա երեխային բռնnւթյան ենթարկելու դեպքի մասին

1.2 տարեկան երեխայի նկատմամբ բռնությունը ոչ թե պատահականության արդյունք է, այլ դիտավորյալ արարք: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է  ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Ունեցել ենք բժկական կենտորնից ահազանգ, մեր օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզել ենք, որ կոնկրետ դիտավորյալ արարքի հետևանք է: Նախաձեռնվել է սպանության փորձով վարույթ, և այն անձը, որը կասկածվում է այդ արարքը կատարելու համար՝ խորթ մայրը, անմիջապես ձերբակալվել է»,-նշել է նա:

Անդրադառնալով ընտանեկան բռնությունների աճին՝ Արփինե Սարգսյանը հավելեց, որ ոչ թե ընտանեկան բռնություններն են աճել, այլ դիմելիությունն է ավելացել:

Ինրպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։

Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Դեպքի մասին Արաբկիր բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխային հիվանդանոց են տեղափոխել Արարատի մարզից, ինչից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին։ 

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր