211652_close_icon

Միհրան Հակոբյանին բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

views-count706 դիտում article-date 11:25 09-12-2025
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)։

Այս մասին Tert.am-ին հայտնել են ՔԿ-ից՝ ի պատասխան հանրային գործիչ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին հարցման:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ երեկ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Նա ստացել է քթի կոտրվածք և մի շարք այլ վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր