211652_close_icon
views-count439 դիտում article-date 10:14 15-03-2026

Թուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Հաքան Ֆիդան

Թուրքիայի իշխանությունները պայմաններ չեն տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ассошиэйтед Пресс գործակալությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Հիմա պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն դիվանագիտության համար։ Իրանցիներն իրենց դավաճանված են զգում»,- գործակալությանը նշել է նախարարը՝ հավելելով, որ երկիրն, այնուամենայնիվ, բաց է ցանկացած խելամիտ դիվանագիտության համար «ոչ պաշտոնական ուղիներով»։

Ֆիդանը գործակալությանը հայտնել է, որ փորձում է Թեհրանին համոզել դադարեցնել Պարսից ծոցի երկրների հարձակումները, որոնց տարածքում տեղակայված են ամերիկյան բազաները:

Հարցազրույցում Ֆիդանը նաև մեղադրել Է Իսրայելին այն բանում, որ երկիրը միշտ «թշնամիներ կգտնի», քանի դեռ իշխանության ղեկին է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

 

Նմանատիպ նյութեր