211652_close_icon
views-count457 դիտում article-date 13:25 13-03-2026

Երևանն ու Սոֆիան կհամագործակցեն մի շարք ոլորտներում. Տիգրան Ավինյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանն ու Սոֆիան քույր քաղաքներ են 2008 թվականից։

Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև գործակցության ակտիվացմանն ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը մի շարք ոլորտներ են կարևորել:

Քաղաքապետ Ավինյանը նշել է, որ երկու երկրների միջև սերտ հարաբերություններն արժեքավոր հնարավորություններ են ստեղծում քաղաքային մակարդակում համագործակցության զարգացման համար։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Նիկոլա Նիկոլովն իր հերթին նշել է, որ կաջակցի հնարավոր համատեղ նախագծերի իրականացմանը:

Նմանատիպ նյութեր