Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Մոլդովայի դեսպանին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել՝ կից հետեւյալ գրառմամբ.
«Երեկ ընդունեցի Հայաստանում Մոլդովայի դեսպան Ռուսլան Բոլբոչանին։ Վերջինս նշեց, որ երկու ժողովուրդները խորը պատմական կապեր ունեն եւ Մոլդովան ցանկանում է համակողմանիորեն զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ:
Ընդգծեցի, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել համագործակցության լայն օրակարգ ձեւավորելու ուղղությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով առեւտրատնտեսական ոլորտին: Այս առումով կարեւորեցինք Տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը եւ գործարար համաժողովների կազմակերպումը»: