Միացյալ Թագավորությունը Հայաստանի վստահելի գործընկերն է. Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԹ դեսպանին
եպտեմբերի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
Տիգրան Ավինյանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը հանդիսանում է Հայաստանի վստահելի գործընկերը: Նա ընդգծել է, որ Ջուդիթ Ֆարնուորթն իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-բրիտանական հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում զգալի ներդրում է ունեցել: Փոխվարչապետը հաջողություն է մաղթել դեսպանին հետագա գործունեության մեջ:
Ջուդիթ Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին՝ հաստատված բեղմնավոր փոխգործակցության համար և համոզմունք հայտնել, որ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև էլ ավելի կզարգանա: