211652_close_icon
views-count334 դիտում article-date 21:45 12-03-2026

Անկարայում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել, սեյսմոլոգները դրա մագնիտուդը գնահատել են 4,1։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիայի սեյսմոլոգիական ծառայությունների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Անկարայից հարավ գտտնվող Հայմանա նահանգում։

Երկրաշարժի օջախը գտնվել է 7,74 կիլոմետր խորության վրա, ցնցումները զգացվել են Թուրքիայի մայրաքաղաքի մի քանի թաղամասերում։

Այս պահի դրությամբ ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Նմանատիպ նյութեր