211652_close_icon
views-count6782 դիտում article-date 22:11 10-03-2026

Ճանապարհային երթևեկության բարձիթողի վիճակ Երևանի «Սերվիսի» խաչմերուկի շրջանաձև հատվածում․ Տիգրան Ավինյանը մի օր գա ու հետևի երթևեկությանը՝ էստեղից կգնա ոչ թե քաղաքապետարան, այլ ուղիղ Նուբարաշենի հոգեբուժարան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչքան էլ երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կուրծք ծեծելով հայտարարի , թե մայրաքաղաքում երթևեկությունը բենաթափելը իրենց համար թիվ 1 խնդիրներից է, և որ բազմաթիվ փողոցներ դարձնելով միակողմանի՝ միևնույն է Երևանի շատ փողոցներում երևեկությունը սխալ կարգավորելու հետևանքով վերածվում է «Սոդոմ Գոմորի» Մայրաքաղաքի ամենավատ , վարորդների համար՝ պատուհաս, հետիոտների համար՝ մահվան դուռ համարվող անունն է ստացել ժողովրդին հայտնի «սերվիսի» խաչմերուկի Սիլիկյան նոր խճուղի-Մազմանյան փողոց շրջանաձև հատվածը։ 

Ամեն օր տեղի են ունենում վարորդ-հետիոտն «ռազբորկաներ», բազմաթիվ ավտովթարներ, և վարորդների միջև իրար չզիջելու պատճառով պարզաբանումենր, որոնք երբեմն վերածվում են ծեծկրտուքի։

Իսկ դրա հիմնական մեղավորը այն «գիտունիկն» է, ով երթևեկությունն այդ հատվածում վերածել է քաոսի։

Այսօր մարտի 10-ին Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախկինում այդ հատվածում գործել են հետիոտների համար տեղադրված հատուկ լուսակիրներ՝ հագեցված կոճակով, ու հետիոտնը ճանապարհն անցնելիս սեղմում էր կոճակը, մոտ 30-40 վայրկյան սպասում էր, մինչև վառվում էր իր գնալու լույսը, ու անվտանգ անցնում էր։

Իսկ այս դեպքում կարծես թե նորից գործել է «ինձնից հետո ջրհեղեղ» վիճակը․ ում ու չգիտես ում մտքով է անցել, որ այդ լուսակիրների գործունեությունը դադարեցրել են, ու հիմա բնակչությամբ խիտ այդ հատվածում հետիոտները անցնում են՝ վտանգելով իրենց կյանքը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանությամբ ապրող մեծ թվով բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Էս երթևեկությունը, որ մի ծակ պրոֆեսորի իրականացրած բարեփոխումն է, սա բարեփոխում չէ, այլ չարեփոխում։ Միայն չարի մտքով կանցնի, որ էս ամբողջ թաղամասի բնակիչներին էս օրը գցի։ Երթևեկություն չի, այլ պատուհաս․ ամբողջ տարածքում երթևեկությունը վերածվել է աջափսանդալի։ Մանավանդ օրական ականատես ենք լինում վթարների, մենք էլ որպես հետիոտներ՝ խաչակնքվում ենք՝ հույսը դնելով Աստծո վրա։

Էս խնդիրը պետք է շատ արագ կարգավորվի, ու Երևանի քաղաքապետը լավ կանի մի օր գա ու հետևի երթևեկությանը։

Ու էդ ժամանակ ոչ թե էստեղից կգնա քաղաքապետարան, այլ ուղիղ Նուբարաշենի հոգեբուժարան՝ արդեն որպես «պատրաստի գիժ», քանի որ երթևեկությունը տեսնելով հոգեկանը կխանգարվի, իսկ մենք չենք ուզում դա»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր