211652_close_icon
views-count400 դիտում article-date 23:20 06-03-2026

Արամ Ա–ի գլխավորությամբ քննարկվել է Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկա վերլուծական հարթակը» Արամ Առաջինի գլխավորությամբ երեկ երեկոյան հրատապ նիստ է անցկացրել՝ քննարկելով Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը։

Արամ Առաջինը ներկայացրել է Իրանի, Քուվեյթի, ԱՄԷ–ի, Կատարի, Սիրիայի հայոց թեմերի պատասխանատուների հետ ունեցած զրույցներից մանրամասներ։ Առավել քննարկվել է Իրանում ու Լիբանանում առկա պայթյունավտանգ իրավիճակը։

Հարթակի մասնակից վերլուծաբանները քննարկել են նաեւ Նախիջեւանի ուղղությամբ արձակված արկի հանգամանքները։ Այս ամենի մեջ Բաքվի կողմից առիթն օգտագործելու եւ Հայաստանի նկատմամբ քայլեր անելու հավանականությունը նույնպես փորձագիտական քննարկումների մաս է կազմել։

Նմանատիպ նյութեր