8362 դիտում
16:18 26-10-2020
Արդեն ակնհայտ է դառնում, որ պայմանական երրորդ աշխարհամարտը Մերձավոր Արեւելքում է լինելու. քաղաքագետ
Արդեն ակնհայտ է դառնում, որ պայմանական երրորդ աշխարհամարտը Մերձավոր Արեւելքում է լինելու ու արդեն պետությունների կոալիցիաներն են ուրվագծվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Արդեն ակնհայտ է դառնում, որ պայմանական երրորդ աշխարհամարտը Մերձավոր Արեւելքում է լինելու ու արդեն պետությունների կոալիցիաներն են ուրվագծվում։
Աշխարհամարտերի ժամանակ են ծնվում նոր երկրներ ու մասնատվում եղածները։
Առաջին ու երկրորդ աշխարհամարտների ժամանակ կոալիցիաները պատերազմների նախորյակին էին ձեւավորվում, երբ ընտրվում էր առանցքային թիրախ երկիրն, որն մշակութաբանական ու գաղափարախոսական առումով վտանգ էր ներկայացնում համաշխարհային կարգին։
Մինչ կոալիցիաների ձեւավորվելը առանցքային երկրների միջեւ հակասությունները խորն էին, սակայն ընդհանուր նպատակի համար դրանք երկրորդական էին դառնում։
Թուրքիան վտանգավոր գաղափարախոսություն է ընտրել, որը սպառնում է արդեն մեծ երկրներին ու մշակութաբանական սպառնալիք է իրենից ներկայացնում։
Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներում մի շատ կարեւոր վիճակ է ստեղծվել, որտեղ Անտանտի դերը կարող է Մինսկի խումբը կատարի։
Համաշխարհային վտանգը կրող երկիրն արդեն ուրվագծվում է, վտանգավոր գաղափարախոսությունը թուրանիզմն ու իսլամիզմն է, սպառնալիքի տակ գտնվող երկրները նույնպես հայտնի են։
Հետաքրքիր է նաեւ այն, որ երկրորդ աշխարհամարտի կաղապարներն են սկսել ձեւավորել, հիմա նոր Հիտլերի թեկնածու կերպարն է ստեղծվում։
Մեծ Խաղը, կամ Մեծ Որսը դեռ նոր է սկսվում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2955 դիտում
10:41 08-02-2021
Վրաստանի արեւելքում երկրաշարժ է գրանցվել
Այս բաժնից
550 դիտում
11:00 28-04-2024
Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
319 դիտում
10:51 28-04-2024
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ