211652_close_icon
views-count523 դիտում article-date 20:10 06-03-2026

Պապիկյանը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Երկուստեք կարևորվել է կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր