Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով Բաշինջաղյան փողոցում, որը հազարավոր երեխաների համար դարձել էր դժոխքի ճանապարհ, վերջապես նորից տեղադրվեցին անվտանգությունը ապահովող լուսակիրներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Երեկ՝ փետրվարի 26-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի հազարավոր բնակիչների անունից, ովքեր խնդրում էին պատկան մարմիններին, որպեսզի հետիոտնի համար անցման վայրում նախկինում տեղադրված, սակայն ինչ-որ անձի կամ անձանց կողմից հեռացված լուսակիները նորից հետ բերեն։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով տեղում խնդիրը ուսումնասիրեն են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի և նույն գլխավոր վարչության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանի գլխավորությամբ։
Այսօր՝ փետրվարի 27-ին, արդեն լուսակիրները տեղադրեցին ու հիմա հետիոտները, այդ թվում հազարավոր երեխաներ, նշված հատվածով դպրոցներ ու մանկապարտեզներ գնալիս կարող են օգտագործել հատուկ սարքն ու ապահով անցնել ճանապարհը։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, արդեն տևական ժամանակ էր՝ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների համար հետիոտնային անցումը դարձել էր վտանգավոր։ Ամեն պահի կար վտանգ, որ հնարավոր է հենց հետիոտնային անցման վրա տեղի ունենային վրաերթեր, քանի որ նախկինում նմանատիպ դեպքեր եղել էին։ Փողոցում ոչ միայն ավտոմեքենաների, այլ նաև հետիոտների շարժն է բավականին շատ, իսկ առավոտյան հետիոտնային այդ անցումով երեխաներն են գնում դպրոցներ, մանկապարտեզներ, իսկ նախկինում այնտեղ տեղադրված է եղել լուսացույց՝ հատուկ կոճակով, ու հետիոտները անցնելուց առաջ սեղմում էին կոճակը, սպասում մոտ 1 րոպե, ապա հետիոտնի համար նախատեսված կանաչ լույսը վառվում էր ու մարդիկ անվտանգ անցնում էին։ Չգիտես որ «գիտունիկի» մտքով էր անցել ու ամիսներ առաջ տարել էին լուսացույցը, ու հետիոտները ահը սրտներում էին անցնում։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով քաղաքացիներ ասում էին.
«Էս փողոցով անցնելը դարձել է բավականին վտանգավոր։ Առաջ լավ էր, լուսակիր էր տեղադրված, կոճակը սեղմում էին, սպասում ու երբ կանաչ լույսը վառվում էր, անվտանգ, ապահով անցնում էինք ճանապարհը։ Ամիսներ առաջ ում մտքով անցավ, որ լուսակիրը տարան ու մինչև հիմա խաբար չունենք։ Էստեղ էդ լուսակիրի բացակայության պատճառով մի քանի անգամ երեխաների են վրաերթի ենթարկել։
Էլի լավ է, որ մեկ-մեկ պարեկները գալիս, կանգնում են, էլի կարողանում ենք անվտանգ թե՛ մենք անցնել, թե՛ երեխաներին անցկացնել։ Բայց հո պարեկները 24 ժամ էստեղ հերթապահություն չե՞ն անելու։ Խնդրում ենք, խնդիրը շատ արագ լուծեք։ Թե չէ ասում են՝ երեխաները մեր ապագան են, բա չեք տեսնո՞ւմ, որ ձեր ոչ սրտացավ աշխատանքի պատճառով հազարավոր երեխաների ապագան է թելից կախված։ Իսկ ինչու թելից կախված, որովհետև լուսակիրները տարել են ու երեխաներին չենք կարողանում անվտանգ տեղափոխենք»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։