211652_close_icon

Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից

views-count1438 դիտում article-date 21:00 26-02-2026
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Երևանի քաղաքի վարչության պարեկապահակային գնդի նախկին հրամանատար, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են առերես հարցաքննությունից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս պետք է առերեսվեին 2008 թվականի մարտի 1-ի հայտնի գործով։ Նշված անձինք այդ գործում ներգրավված են որպես մեղադրյալ՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Aravot.am-ը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի և նրա նախկին տեղակալ Վալերի Օսիպյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ 

Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանք է ներկայացվել՝ «Մարտի 1»-ի գործով։ Հակակոռուպցիոն կոմիտեից ավելի վաղ, թեև անուններ չեն նշել, սակայն հայտնել են, որ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մանրամասմ՝ սկզբնաղբյուրում

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր