Ազատ են արձակվել վերջին 2 պատանդները՝ Վալերի Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը
Քիչ առաջ ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներն ազատ արձակեցին վերջին 2 պատանդներին՝ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/23/91165/]ազատ էին արձակվել[/url] ևս 2 պատանդները: Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն»-ի եթերում ասել էր Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ում միջնորդությամբ նախորդ օրը տեղի է ունեցել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի և անդամ Վարուժան Ավետիսյանի հանդիպումը, որի ժամանակ էլ նման որոշում է կայացվել: