211652_close_icon

Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է առաքվում Հայաստան

views-count817 դիտում article-date 19:15 25-02-2026
 Ադրբեջանից  Հայաստան է առաքվում նավթամթերքի հերթական խմբաքանակը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է APA-Economics ադրբեջանական լրատվամիջոցը։

Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ առաքվում է 4 հազար 500 տոննա դիզելային վառելիք։
Հայաստանը 2026 թվականի հունվարին Ադրբեջանից ներմուծել էր 1000 տոննա A-92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A-95 տեսակի բենզին։ Դա Ադրբեջանից Հայաստան ներմուծված վառելիքի երկրորդ խմբաքանակն էր։ Վառելիքի առաջին խմբաքանակը ներմուծվել էր 2025 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ ներմուծվել էր A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։ 

Նմանատիպ նյութեր