211652_close_icon

Նուբարաշենի բանտում ձերբակալվել է Գավառի ոստիկանության բաժնի նախկին պետի փաստաբան եղբայրը, ով իր պաշտպանյալին փորձել էր խոշոր չափի թմրամիջոց և հեռախոս փոխանցել

views-count3196 դիտում article-date 20:22 24-02-2026
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 21-ին, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության ծառայողները համագործակցելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ ստացված օպերատիվ տեղեկություններով բացահայտել են փաստաբանի կողմից քրեակատարողական հիմնարկ այցելության ժամանակ իր վստահորդին կասկածելի թմրամիջոց փոխանցելու դեպք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ բաժնում ստացել էին տեղեկություն, որ փաստաբանը «Նուբարաշեն» քրեակատարողական  հիմնարկում պահվող իր 2 վստահորդներին պետք է բջջային հեռախոս և թմրամիջոց փոխանցի։

Փաստաբանը ժամանելով Նուբարաշենի բանտ այնտեղ խուզարկության է ենթարկվում ու նրա պայուսակում փաստաթղթերի հետ հայտնաբերվում է 10 մլ տարողությամբ, սպիտակ, թափանցիկ ներարկիչ՝ առանց հետնամասի, երկկողմանի հալեցված վիճակում։ Ներարկիչի մեջ առկա է եղել 8.44 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, փոշենման զանգված: 

Դեպքի փաստով քրեակատարողական հիմնարկում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական  կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ձերբակալված փաստաբանը Արմեն Մուխսիկարոյանն է, ով թմրամիջոցը պետք է հանձներ իր պաշտպանյալին, որն էլ իր տղան է, իսկ բջջային հեռախոսը պետք է հանձներ իր մյուս պաշտպանյալին, որը իր աներորդին է։ Փաստաբանի եղբայրը երկար տարիներ աշխատել է ՀՀ ներքին գործերի նախարարության համակարգում և եղել է նաև ոստիկանության Գավառի բաժնի պետ։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր