109298 դիտում
20:52 21-04-2022
Արտակարգ դեպք Վանաձորի բանտում. օպերատիվ բաժնի պետի տեղակալն ու անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալը մարմնական վնասվածքներ են ստացել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:
Այդ օրը՝ ժամը 19:50–ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի բութ տրավմա, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշումով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացին Վանաձորի բնակիչ, 33-ամյա Արամ Ա.-ն է:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Վանաձորի բանտի թիվ 32 խցի կալանավորված անձ, Վանաձորի բնակիչ, 33-ամյա Գևորգ Բ.-ն ձեռքով հարվածել է Արամ Ա.-ին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Ա.-ն աշխատում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ որպես օպերատիվ բաժնի պետի տեղակալ:
Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 00:30-ի սահմաններում «Վանաձոր» շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ «աջ դաստակի և նախաբազկի քերծվածք վերք» վնասվածքներով բուժօգնություն են ցուցաբերել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակից, 34-ամյա Եղիշե Ք.-ին:
Արդեն ոստիկաններին վերջինս հայտնել է, որ նշված մարմնական վնասվածքները ստացել է Վանաձորի բանտում՝ վիճաբանության ժամանակ՝ թիվ 32 խցում գտնվող կալանավոր, Վանաձորի բնակիչ, 22-ամյա Մհեր Կ.-ի կողմից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Եղիշե Ք.-ն աշխատում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ որպես անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կալանավորված Գևորգ Բ.-ն դատապարտվել է 2020 թ.-ի նոյեմբերին՝ ՀՀ քր օր-ի 141 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Մհեր Կ.-ն դատապարտվել է ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2.3 կետեր, 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:
Փաստի առթիվ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում քննություն է տարվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
11113 դիտում
13:28 18-12-2014
Ծեծի է ենթարկվել կալանավորների հիվանդանոցի անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալը
39609 դիտում
11:04 29-11-2017
Ծեծկռտուք Շիրակի մարզում. մարմնական վնասվածքներ է ստացել Արթիկի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի պետը
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)