«Գյումրի–2»–ը հատուկ օպերացիա չի, դա իշխող ռեժիմին իշխանազրկելու դրվագ է և ՔՊ–ում դրանից վախենում են. Վարդանյան
«Գյումրի–2»–ը հատուկ օպերացիա չի, դա իշխող ռեժիմին իշխանազրկելու դրվագ է, բնական է, որ իշխանությունը պիտի այդպիսի դրվագից վախենա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է իշխանությունը մտահոգված «Գյումրի 2»–ի սցենարով։
«Հիմա ինչքան էլ փորձեն դա ներկայացնել որպես վերջին սերնդի ահաբեկչական գործողություն, դա ընդամենը կոալիցիայի արդյունքում իշխող ուժի տապալումն է ու ընդդիմադիր ուժերի կողմից իշխանություն ունենալն է։ Իշխող ուժը այս հայտարարություններով խոշոր հաշվով ասում է, որ դեմ է ընտրական օրենսգրքին, դեմ է սահմանադրությանը, դեմ է, որպեսզի քաղաքական ուժերը իրար հետ դաշինքներ կազմեն հետընտրական փուլում։
Իսկ թե ինչու են մտահոգված, ես վստահ եմ, որ պատճառը սոցիոլոգիական հարցումներն են։ Այո, իշխող ուժը ճիշտ է ասում, որ իրենք այս պահին սոցիոլոգիական տվյալներով ամենաբարձր վարկանիշ ունեցող ուժն են, բայց իշխող ուժը լռում է, որ ընդդիմադիր ուժերի գումարային վարկանիշը երկնիշ տոկոսային թվով գերազանցում է իրենց։
Այո, քաղաքական ուժերը հայտարարել են, որ չկա մեկ քաղաքական ուժ, որն ի վիճակի է միայնակ այս իրավիճակը հաղթահարել, ինչ-որ փուլում համագործակցություն լինելու է, և այո, դա լինելու է իրենց իշխանազրկելու համար։
Եթե որևէ մեկը ունենա 50 % պլյուս մեկ, բնականաբար ոչ մի կոալիցիա կարիք չի լինի»,-ասաց Վարդանյանը։
Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարությանը, թե մենք թույլ չենք տա երկու օլիգարխի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միավորումը, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Եթե իշխող ուժը չի ուզում թույլ տալ օլիգարխների վերարտադրություն, ուրեմն պիտի ինքը հրաժարվի ընտրություններին մասնակցելուց, որովհետեւ եթե հիմա կան օլիգարխներ, նրանք իրենց կողքն են։ Որևէ օլիգարխ, որ ընդդիմությանն է աջակցում, ես չգիտեմ։
Իշխող ուժը իր վախերի մասին շատ ուղիղ խոսում է։ Մի նախադասության մեջ ասում են մենք գնում ենք սահմանադրական մեծամասնության, դե 70% է ենթադրում, հետո խոսում են ինչ–որ կոալիցիաների մասին, որը պիտի թույլ չտալ։ Եղբայր, եթե դուք սահմանադրական մեծամասնություն ունեք և դրան եք գնում, ինչի՞ց եք անհանգիստ, այն 30%-ը ի՞նչ կանի ձեզ։
Եկեք արձանագրենք, որ սա ինքնավստահ, սահմանադրական մեծամասնություն ունեցող ուժի վարքագիծ չի։ Սա մի ուժի վարքագիծ է, ով տեսնում է, որ բարձր մասնակցության պարագայում ընդդիմադիր ուժերը բոլոր հնարավորությունները ունեն հաղթելու իրենց և ձևավորելու իշխանություն։
Մենք մեր հասարակությանը պիտի ասենք՝ եթե դուք ունեք նախընտրելի թեկնածու, սիրելի հասարակություն, իրեն ընտրելով, դուք կձևավորեք իշխանություն, դուք եք ձևավորելու ամեն դեպքում։
Եթե որևէ թեկնածուի տաք առավելություն, բնականաբար իր շուրջ է ձևավորվելու, որևէ մեկը ձեր փոխարեն չի նշանակելու երկրի ղեկավար, որևէ մեկը ձեզնից թաքուն չի նշանակելու երկրի ղեկավար»,– հայտարարեց Քրիստինե Վարդանյանը։
Նա հավելեց, որ եթե իշխող ուժը որոշել է ասել, որ իր ամենամեծ վախը երկրորդ նախագահն է, դա էլ ուրիշ բանի մասին է խոսում. «Ո՞նց է այդպես լինում, որ բոլոր հակառակորդները իրենց համար դառնում են հանցագործներ, թշնամիներ, օլիգարխներ։ Ով քաղաքական հայտ է ներկայացնում, նույն պիտակավորումները կրկնում են։ Այսինքն ՔՊ-ից բացի ամբողջ քաղաքական դաշտը հանցագո՞րծ է։
Սոցիոլոգիան ցույց է տալիս, որ ընդդիմադիր ուժերը ճիշտ աշխատելու դեպքում կկարողանան ձևավորել իշխանություն, ունենան ՔՊ-ից ավելի։ Նրա համար քրտնաջան աշխատանք է պետք»,–ասաց Վարդանյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունը հնարավոր է՝ կիրառի բոլոր վարչական լծակները, նա ասաց. «Որևէ մեկը չունի իլյուզիա, որ իշխող ուժը սահուն հանձնելու է իշխանություն, իրենք չեն ընդունելու իրենց պարտությունը, չեն համակերպվելու ժողովրդի քվեի հետ։
Գյումրիում իրենք չհամակերպեցին իրենց պարտության հետ, վեց ամիս հետո կալանավորեցին մարդուն ակնհայտ քաղաքական դրդապատճառներով։ Փաստորեն դա են ակնարկում, որ չեն հանդուրժելու իրենց պարտությունը։
Եթե իրենք, նախընտրական փուլում գնան ապօրինությունների, չգրանցեն մասնակիցներին, որևէ կերպ քաղաքացիներին ազդակ փոխանցեն, որ ձեր քվեի հետ մենք հաշվի չենք նստում, դրանք անկանխատեսելի հետևանքներ պիտի ունենա իրենց համար, որովհետև դա նշանակում է, որ դու քաղաքացուն զրկում ես իշխանություն ձևավորելու իր միակ գործիքից։ Ուրեմն դու չես թողնում այլ տարբերակ, քան վերկենալ, հակազդել, քեզ քշել, տանել»,– ընդգծեց նա։