«Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից». Քեոփսի բուրգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քեոփսի բուրգի սկզբնական բարձրությունը կազմել է 146.6 մ (481 ոտնաչափ), այժմ քայքայման արդյունքում՝ 138.8 մ (455 ոտնաչափ)։ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, դրանցից հնագույնն ու միակը, որ պահպանվել է մինչև մեր օրերը։
Կառուցվել է ավելի քան 20 տարվա ընթացքում մոտավորապես մ.թ.ա. 2560 թ շրջանում։ Կառուցվել է եգիպտական չորրորդ հարստության փարավոն Խուֆույի (հունականացված տարբերակը՝ Χεωψ, Քեոփս) պատվին։
Հին Եգիպտացիների կողմից անվանվել է նաև «Ախեթ Խուֆու»,ոևը նշանակում է «Խուֆուի հորիզոն»։
Եգիպտական բուրգերը գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավ։
Ամենամեծը՝ Քեոփս փարավոնի բուրգն է։ Նրանից ընդամենը երկու մետրով ցածր է Քեփրենի բուրգը։
Ըստ արաբական առածի՝ «Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից»։