Անձնական նամակում անդրադարձել է Փաշինյանին ու նրա ընտանիքին․ այն սքրինշոթ են արել ու տարածել․ մանրամասներ 60-ամյա կնոջ կալանավորման մասին․ aravot.am
Aravot.am-ը մի քանի անգամ անդրադարձել է ախուրյանցի 60 տարեկան կնոջը՝ Անի Պ․-ին ձերբակալելու պատմությանը՝ հղում անելով ընդդիմադիր գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին, որը պնդում է, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի, կապված է նրա՝ երկրի իշխանություններին ուղղված քննադատական գրառումների, ավելին Սամվել Կարապետյանին հրապարակավ համակրելու հետ։
Նախորդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարսենիկ Մելքոնյանի որոշմամբ մեկամսյա կալանքի ենթարկեց նրան։
Ի՞նչ է իրականում արել այս կինը, Քրեական օրենսգրքի որ հոդվածով են նրան մեղադրում, արդյո՞ք ժողովրդավարական Հայաստանում գրառման համար մարդ են կալանավորում, այս հարցերին դեռ պաշտոնական պատասխան չկա։
Այսօր դիմել ենք ՀՀ Քննական կոմիտե, որտեղից և մեզ փոխանցել են՝ տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում ուղղել իրենց, որը և պատրաստվում ենք անել։
Մինչ հարցում կուղղենք ու պաշտոնական պատասխան կստանանք, Aravot.am-ի մեկնաբանությունների բաժնում՝ մեր նյութերի տակ կալանավորված կնոջ մասին պարբերաբար գրառումներ են կատարում առ այն, որ Անի․Պ․-ին հենց այնպես չեն պատժում, որ նա մարդկանց է սպառնացել ֆեյսբուքով, թիրախավորել է ազնիվ ընտանիքների, հարևանին է կաթսայով հարվածել, և որ նա, ըստ մեկնաբանություններ գրողների, կապեր ունի մարզի ոստիկանների, քննիչների հետ․ քննիչ Շուշան Մքոյանի մորաքույրն է և այլն․․․
Aravot.am-ը դիմեց կալանավորված Անի Պ․-ի փաստաբան Արտակ Մովսիսյանին՝ խնդրելով տեղեկացնել, թե ի՞նչ մեղադրանք է առաջադրվել կնոջը, ինչո՞ւ են նրան կալանավորել։ Մենք փաստաբանին փոխանցեցինք մեր կայքի մեկնաբանությունների բաժնում արված գրառումները։
Փաստաբանը տեղեկացրեց, որ քրեական վարույթ նախաձեռնվել է, սակայն այնտեղ նման հարցեր չեն շոշափվում, իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ընդամենը մեկ հաղորդագրության հետ կապված։
«Մեկ հաղորդագրություն, որը դիտվել է որպես բռնություն գործադրելու հրապարակային կոչ և համացանցի միջոցով՝ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ խուլիգանություն, և դրա հիման վրա է հարուցվել այդ վարույթը ու մեղադրանք է առաջադրվել։ Մնացածը՝ համացանցում հայտնվող այդ մեկնաբանություններն այս պահին համենայնդեպս գործի ծավալում չկան, նաև ասեմ, որ այդ հաղորդագրությունը, որի համար մեղադրանք է առաջադրվել, միանշանակ իմ վստահորդի կողմից չի կատարվել։
Ինչ-որ մեկը սարքել է կեղծ էջի միջոցով, վերագրել է իմ վստահորդին և ստացվել է այս պատմությունը»,-փոխանցեց փաստաբանը։ Իսկ թե ում է ուղղված բռնություն գործադրելու մասին հաղորդագրությունը, որի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ու մեղադրանք առաջադրվել, փաստաբանը հայտնեց իր կարծիքն առ այն, թե ինչու են շահագրգիռ այս կնոջը պատժելու։ «Իհարկե, չենք պնդում, բայց մեր կարծիքով, քանի որ այն հրապարակումը, ինչը հիմք է հանդիսացել քրեական վարույթ հարուցելու, կապված է երկրի ղեկավարի՝ վարչապետի անվան, ընտանիքի անդամների հետ, հավանաբար իրավապահ մարմինները հենց դրանից են կաշկանդված գործում»,-ասաց փաստաբանը։ Արտակ Մովսիսյանն ասում է՝ անձը մեղադրվում է միջին ծանրության հանցանքի մեջ և հնարավոր էր այլ խափանման միջոց կիրառել, միջին ծանրության հանցանքը բացի ազատազրկումից այլ պատիժ է նախատեսում, օրինակ՝ տուգանք, հանրային աշխատանք։ «Ստացվում է, որ անձին կարող են կալանավորել, ամիսներով կալանքի տակ պահել, վերջում նա կարող է տուգանքի դատապարտվել, պատկերացնում եք՝ ինչ միջամտություն է այս դեպքում անձի անձնական ազատության իրավունքին։
Մի կարևոր հանգամանքի ևս ուզում եմ ուշադրություն հրավիրել, այն հրապարակումը, որը վարույթն իրականացնող մարմինը ներկայացնում է որպես համացանցում հրապարակում, մասնավոր հաղորդագրություն է ՝ մեկ օգտատիրոջից ուղարկված մյուս օգտատիրոջը, դա հստակ երևում է։
Դա հրապարակային չի էլ եղել, եթե նույնիսկ ընդունենք, որ կատարել է, դա հրապարակային չէ։ Հետո ինչ-որ մեկը վերցրել, սքրինշոթ է արել, տարածել, հետևաբար այդտեղ հրապարակային կոչի մասին բացարձակ խոսք չի կարող լինել»,-պարզաբանեց փաստաբանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում