211652_close_icon

Գյումրիի Բուլվարային փողոցում և Մուշի խճուղում նույնպես վարորդներն ամեն օր վնասում են ավտոմեքենաները․ երբ է Գյումրիում իրականացվելու ճանապարհների հիմնանորոգումը՝ դա է հետաքրքրում գյումրեցիներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count763 դիտում article-date 20:00 23-02-2026
Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում, տեղական իշխանությունները, հիմնականում՝ Շիրակի մարզպետարանն ու Գյումրիի քաղաքապետարանը, անմասն չեն մնում նաև Երևանից, ու ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Գյումրիում յուրօրինակ ձև են գտել փոսերը, այդ թվում՝ «մարդաբոյ», վարորդների համար անվտանգ դարձնելու գործում։

Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքի Բուլվարային փողոցում և Մուշի խճուղում փոսերն այնքան շատ են, որ ավելի վտանգավոր հատվածներում քաղաքացիները որպես պաշտպանիչ վահան ու նախազգուշացնող ցուցանակ տեղադրել են անվադողեր։

Գրեթե ամեն օր այդ հատվածից ավտովերանորոգման կետեր են տեղափոխում վարորդները իրենց ավտոմեքենաները, որոնց անվահեծաններն են կոտրվում, անիվներն են պայթում, թափարգելներն են վնասվում, ու վարորդներն ամեն անգամ արհեստավորին այցելելով՝ հուսով ասում են․ «Սա վերջին անգամ կլինի», հավատալով, որ տեղական իշխանությունները վերջապես Գյումրին կփրկեն փոսերից, այդ թվում՝ «մարդաբոյ», փոշուց, իսկ անձրևային եղանակներին՝ ցեխաջրերից։

Թե երբ Գյումրիում վերջապես կսկսվեն ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, ու շատ փողոցներում էլ կտեղադրվեն անհրաժեշտ ճանապարհային նշաններ, երևի դրա պատասխանը կտան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Գյումրու ավագանու բոլոր խմբակցությունները։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր