211652_close_icon

Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցում բնակիչները համ զգում են չհեռացված աղբի գարշահոտը, համ էլ ավտոմեքենաները վնասում են փլուզված դիտահորի պատճառով. ի՞նչ է մտածում թաղապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1646 դիտում article-date 12:56 16-02-2026
Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին թաղապետեր Ալբերտ Երիցյանը, Հրայր Անտոնյանը, Արամ Ազատյանը բավականին հետևողական էին, որպեսզի իրենց ղեկավարած վարչական շրջանում աղբահանությունը Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվի շատ օպերատիվ։ Ու դրա արդյունքում էր, որ Արաբկիրում աղբահանությունը կատարվում էր ժամանակին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 16-ին, Ղափանցյան փողոցում ամբողջությամբ լցված աղբամանների շուրջբոլորը տիրում էր գարշահոտություն, դրան գումարած էլ փողոցում տևական ժամանակ վնասված դիտահորը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։

Հարևանությամբ ապրող մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Էդ դիտահորը ինչ նստեց, եղել են մի քանի դեպքեր, երբ ավտոմեքենաները ընկել են դրա մեջ, կոտրել անվահեծանները, որոշ դեպքերում էլ անվադողերը պայթել են։ Չգիտենք՝ որ կառույցին դիմենք. ոչ թաղապետարանն է պատասխանում, ոչ քաղաքապետարանը, որ գոնե գան, էդ դիտահորը սարքեն։ Դե աղբն էլ ոչ միայն տեսնում եք, այլև գարշահոտն եք զգում։

Երևի մեր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը ժամանակ չունի, որ քաղաքապետարանի ԵԱՍՄ-ի պաշտոնյաներին զգուշացնի, որ էստեղ էլ կան բնակիչներ, էստեղ էլ ա աղբ կուտակվում ու պետք է ժամանակին հեռացնեն»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր