211652_close_icon

«Ռեալը» ընտրել է տրանսֆերային գլխավոր թիրախին

views-count394 դիտում article-date 23:00 20-02-2026
 Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լրջորեն զբաղվել կազմի վերակառուցմամբ։

Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, մադրիդցիների համար պաշտպանության կենտրոնում առաջնային թեկնածուն «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Իբրահիմա Կոնատեն է։ Եթե ֆրանսիացի պաշտպանը չերկարաձգի գործող պայմանագիրը, որի ժամկետը լրանում է հունիսի վերջին, ապա նա տրանսֆերային շուկայում հասանելի կդառնա ազատ գործակալի կարգավիճակով։

Հատկանշական է, որ «Ռեալը» դեռ անցյալ տարի համարվում էր Կոնատեի ձեռքբերման գլխավոր հավակնորդը, սակայն այն ժամանակ կողմերի հետաքրքրությունը նվազել էր։ Վերջին շաբաթներին 26-ամյա ֆուտբոլիստի՝ Մադրիդ հնարավոր տեղափոխության մասին խոսակցությունները կրկին թափ են հավաքել։

Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 մլն եվրո։

Նմանատիպ նյութեր