Ռեալը» պատրաստվում է ամռանը պայթեցնել տրանսֆերային շուկան
«Ռեալը» ամռանը մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:
Մադրիդցիները բրազիլացու համար պատրաստ են վճարել 345 մլն եվրո: «Արքայական» ակումբը Նեյմարին պատրաստ է առաջարկել աստղաբաշխական պայմանագիր՝ տարեկան 44 մլն եվրո աշխատավարձով:
Դա Նեյմարին կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ նախկինում բրազիլացին խաղում էր «Բարսելոնայում», որտեղից 222 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց ՊՍԺ: