619 դիտում
14:31 30-06-2022
Այս տարին կամփոփվի տնտեսական աճի թիրախին մոտ՝ ՀՆԱ 7 տոկոս աճով. Տիգրան Խաչատրյան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնելով հարցը նշեց, որ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կառուցված է 2021-2026 թթ գործունեության ծրագրով սահմանված նպատակների եւ քաղաքականությունների առաջնահերթություններին համապատասխան եւ ներառում է ծախսային այնպիսի առաջնահատկություններ, որոնք պետք է նպաստեն կառավարության ծրագրի արդյունավետ եւ ժամանակին իրագործմանը:
«2023-2025 թթ հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը՝ շեշտադրվելով պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը եւ ծախսերի արդյունավետության բարձրացումը: Կարեւոր է ընդգծել, որ դա պետք է տեղի ունենա պարտքի կառավարելիության բարձրացման եւ այդպիսով մակրոտնտեսական կայունության երաշխավորման պայմաններում:
Մեր գնահատականներով հարկաբյուջետային քաղաքականության կարեւոր ցուցանիշներն այս տարվա ընթացքում կարձանագրեն 2022 թ բյուջեով սահմանված թիրախային ցուցնաիշների առաջանցիկ բարելավում: Մասնավորապես կռավարության պրտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, քան նխատեսված է եւ չի գերազանցի ՀՆԱ 60 տոկոսը, սահմանված 60,2 տոկոսի փոխարեն:
Հարկային եկամուտները կգերազանցել ՀՆԱ 23,4 տոկոսը, որն այս տարվա համար սահմանված թիրախն է: Բյուջեի ծախսերի ֆինանսավորումն ավելի մեծ չափով կիրականացվի սեփական եկամուտների հաշվին, ինչի արդյունքում բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ չի գերազանցի 3 տոկոսը:
Այս տարվա 5 ամիսներին գրանցված տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը, որը կազմել է 10,2 տոկոս, թույլ է տալիս ենթադրել, որ տարին կամփոփվի տնտեսական աճի թիրախին մոտ՝ ՀՆԱ 7 տոկոս աճով: Դեռեւս սահմանված թիրախից բարձր է գնաճը, ինչն առավելապես պայմանավորված է համաշխարհային շուկաներում առկա զգալի գնաճով:
Գալիք 3 տարիներին տնտեսական աճի թիրախը սահմանված է տարեկան 7 տոկոս: Դրան կնպաստի կապիտլ ծախսերի ծավալը: Դրանք այս տարվա ՀՆԱ 4,5 տոկոսից կբարձրանան եւ 2025-ին կլինեն ՀՆԱ 6 տոկոսի սահմաններում: 2023-2025-ին բյուջեի ծախսային մակարդակը կգտնվի ՀՆԱ 28 տոկոսի սահմաններում: Բյուջեի դեֆիցիտը 3 տոկոս մակարդակից կկրճատվի՝ 2025-ի ավարտին կհասնի 2,5-2,7 տոկոսի սահմաններում:
Տեղի կունենա ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի ցուցանիշների բարելավում: 2025-ի ավարտին այն կգտնվի 55-56 տոկոսի սահմաններում:
Կրթության ոլորտում ֆինանսավորումը մինչեւ 2025 թվականը կավելանա 2,3-ից մինչեւ 2,6 տոկոս, իսկ առոջղապահության ոլորտում՝ 1,6 տոկոսից կդառնա 1,7 տոկոս»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր
2878 դիտում
15:01 17-01-2019
2019-ին ՀՆԱ-ի 5,2-5,3 տոկոս աճ է կանխատեսվում. Տիգրան Խաչատրյան
2188 դիտում
09:46 26-01-2017
Հայաստանը տարին ամփոփում է առանց մեկ տոկոս տնտեսական աճի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
916 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ