Արտառոց դեպք՝ Երևանում․ 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
Հոկտեմբերի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ 73-ամյա Կատյա Ս․-ն և հայտնել, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ, որն օտարման ենթակա չէ, Հերմինե Մ․-ն և Մարտին Ա․-ն ունեն ապօրինի սեփականության վկայական և վերջերս այնտեղ վերանորոգման աշխատանքներ են կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ նշված անձինք քանդել են պատուհանները և տեղադրել նոր, 10 հազար դրամանոց այլ պատուհաններ՝ իրեն պատճառելով գույքային վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։